News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, այսօր` հուլիսի 10-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

APA-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակի եւ հեռանկարների մասին:

Նշենք, որ հուլիսի 11-ին, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ համանախագահները կհատեն սահմանը եւ կուղեւորվեն Ստեփանակերտ, որտեղից էլ հաջորդ օրը` հուլիսի 12-ին կայցելեն Երեւան:

Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքում կատարած այցելության ժամանակ համանախագահները կհանդիպեն Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հունիսի 18-ին Փարիզում կայացած հանդիպման արդյունքները, ԼՂ բանակցությունների ընթացիկ վիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ