News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր` հուլիսի 10-ին, վճիռ է կայացրել «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» գործով եւ բավարարել է փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը:

ՄԻԵԴ-ը` դատավոր Խոսեպ Կասադեւալլի նախագահությամբ եւ վեց այլ դատավորների մասնակցությամբ, որոշել է, որ Վահե Գրիգորյանին 2006թ. կալանքի վերցնելիս խախտվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5.1 (ազատության իրավունք) եւ 6.1 (Արդար դատաքննության իրավունք) հոդվածները: Ըստ վճռի Հայաստանի կառավարությունը պետք է 2500 եվրո բարոյական փոխհատուցում վճարի Վահե Գրիգորյանին: Ի դեպ, դատավորներից մեկն էլ Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանն է եղել:

Նշենք նաեւ, որ հայցվոր Վ. Գրիգորյանը գանգատվել է, որ 2005թ. հոկտեմբերին իրեն ապօրինաբար զրկել են ազատությունից: Փաստաբանին 2005-ի հոկտեմբերի 7-ին ձերբակալել էին խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ