News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական գլխավոր վարչության կադրերի բաժնի պետ, գնդապետ Իգոր Նովիկովը: Պաշտոնյային կասկածում են խարդախության մեջ:

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Նովիկովը գործարարից 500 հազար ռուբլի է խնդրել, իբր, ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության տնտեսական անվտանգության եւ կոռուկցիայի հակազդման վարչության կողմից ստուգումները դադարեցնելու հարցում միջնորդելու համար:

Ընդ որում, ոստիկանին արդեն հայտնի է եղել, որ այդ պահին ստուգումն արդեն ավարտված է եղել:

Հուլիսի 10-ին կասկածյալը ձերբակալվել է սրճարաններից մեկում,  պահանջված գումարն ստանալու պահին: Նովիկովի դեմ քրեական գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ