News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ներկայում քննարկվում է օրենքի նախագիծ, որը պարտադրելու է պարտատիրոջը` քաղաքացուն չզրկել վերջին կացարանից: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ` որոշ երկրներ արդեն նմանատիպ օրենքներ ընդունել են:

Մասնավորապես` եթե բանկը քաղաքացուն վարկ է տալիս, ապա չպետք է իրավունք ստանա դրա դիմաց զրկել քաղաքացուն վերջին կացարանից: «Բանկն իր բիզնեսն է անում, ու այսօր 100 տոկոսով ապահովագրվում է, իսկ քաղաքացին վարկը չվերադարձնելու դեպքում մնում է անտուն: Քաղաքացուն չպետք է զրկել վերջին տնից, որոշակի ֆինանսական սահմաններում, իհարկե: Դատական համակարգը չպետք է կարողանա քաղաքացուն իր վերջին կացարանից զրկել: Սա նախագիծ է, որի վրա աշխատում ենք»,- ասաց Մ. Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ ներկայում զրկվում են կացարանից` վարկ վերցնելով եւ պարտավորությունները մարել չկարողանալով: Եղել են  նույնիսկ դեպքեր, երբ ԴԱՀԿ ծառայությունը քաղաքացուն ապահովել է կացարանով, քանի որ ապրելու տեղ չեն ունեցել: «Վտարումը կատարում ենք, բայց տանում հանրակացարանում տեղավորում ենք, որպեսզի ապրելու տեղ ունենա: Հիմա փորձում ենք այդ խնդիրը գլոբալ լուծել»,- ասաց Մ. Պողոսյանը:

Հարցին, թե ինչպես այս սահմանափակումը կանդրադառնա բանկերի գործունեության վրա, Մ. Պողոսյանն ասաց, որ դա բիզնես է, եւ բանկերը միգուցե հաշվի կառնեն վերջին կացարանի դրույթը` եկամուտների կորստից չզրկվելու համար: Կամ` միգուցե վարկ տրամադրելիս հաշվի կառնեն անձի աշխատունակությունը, այլ ոչ թե գույքի արժեքը, ինչպես այլ երկրներում է արվում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ