News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ նրան, որ Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետեւանքով հնարավոր է ցորենի գների աճ եւ հայերի վերադարձ հայրենիք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նաեւ նշեց, որ տվյալ պահին իրեն ավելի շատ անհանգստացնում է ոչ այնքան ցորենի գնի աճը, որքան մարդկանց հնարավոր հոսքը հայրենիք ոչ միայն Կրասնոդարի երկրամասից, այլեւ մյուս անհանգիստ տարածաշրջաններից, օրինակ` Սիրիայից:

«Մեր կառավարությունը պետք է պատրաստ լինի դրան: Սակայն, դատելով ներկայիս վարքագծից, ցավոք, կառավարությունը պատրաստ չէ պատշաճ մոտեցում ցուցաբերել այդ խնդիրների նկատմամբ»,-նշեց Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ