News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի ՌԼԴԿ խմբակցությունը անթույլատրելի է համարել թոփ-մոդել Նատալյա Վոդյանովայի վարքը: Վոդյանովան ժամանել էր աղետից տուժած Կուբան: Նա որոշել էր անձամբ օգնել տուժածներին եւ ուղեւորվել էր Կրիմսկ քաղաք:

Վոդյանովայի արարքը դատապարտել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Մենք դժգոհ ենք, թե ինչպես են որոշ մարդիկ շահարկում Կրիմսկի ողբերգությունը: Դեռ բոլորը հուղարկավորված չեն: Այդպիսի թոփ-մոդելները, ինչպես Նատալյա Վոդյանովան, գալիս են արտերկրից, ոտիկները շարժում ու նորից գնում Լոնդոն, Փարիզ: Դու ավելի լավ է ցախավել վերցրու, մաքրի տիղմը, օգնի մարդկանց, որոնք առանց ունեցվածքի, մտերիմների են մնացել»,- ասել է Ժիրինովսկին:

Նշենք, որ հեղեղը վնասել էր 7 հազար տուն, զոհվել էր 171 մարդ, մեծամասամբ Կրիմսկ քաղաքում: Զոհերի մեջ նաեւ հայեր կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ