News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կույրաղիքի վիրահատությունից հետո Նիկոլայ Բասկովի վերադառնալը բեմ  աղմուկով տեղի ունեցավ: Երգիչը կռվել է Անդրեյ Դանիլկոյի հետ, ով հայտնի է «Վերկա Սերդյուչկա» բեմական անունով, հայտնում է dni.ru-ն:

Կիեւում  վերջերս տեղի ունեցած համերգի ժամանակ «Ռուսաստանի ոսկե ձայնն» աշխատում էր Վերկա Սերդյուչկայի հետ: Տեսնելով Նիկոլայ Բասկովին` վերջինս սկսել է  իսկական  շիկահերի հասցեին սուր հումորներ անել:  

Այսպես, Վերկան հայտարարել է, որ իր բեք-վոկալիստուհին ստիպված է եղել բուժվել հոգեբուժարանում Բասկովի հետ աշխատելուց հետո:  «Եթե քո «Շարմանկան» ամեն օր լսենք, ավելի վատ բան տեղի կունենա: Այնպես որ կարելի ասել, նրա բախտը բերել է», – Վերկային է մեջբերում «Սոբեսեդնիկը»:

Այդ խոսքերը Նիկոլային ստիպել են կարմրել: Նա նույնիսկ չի կարողացել պատասխանել: Խոսում են, որ արտիստը նեղացել է Անդրեյ Դանիլկոյից եւ որոշել է այլեւս նրա հետ չշփվել:

Մինչդեռ Վերկա Սերդյուչկայի երկրպագուները վստահ են, որ նման ագրեսիան Դանիլկոյի կողմից պատահական չէ: Գործը բնական շիկահերի տեմպերամենտն է: Մինչ բեմ դուրս գալը տեսնելով Դանիլկոյին գրիմով` նա այնպես ամուր է գրկել վերջինիս, որ քիչ է մնացել զրկի  փարթամ կրծքից:

Անձամբ արտիստները հրաժարվում են մեկնաբանել կատարվածը: Տհաճ միջադեպից անմիջապես հետո ՆԻկոլայ Բասկովը հանգստի  է մեկնել արեւային Իսպանիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ