News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամբերդ գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է կորած Սահակ Հովհաննիսյանի դին:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի լույս 13-ի գիշերվա ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանություն էր դիմել մի քաղաքացի` հայտնելով, որ կորել է իր եղբայրը` 1977թ. ծնված Սահակ Հովհաննիսյանը:  Կասկած կար, որ նա ընկել էր  Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը: Դեպքի վայր էին մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Մինչեւ ժամը 02.42-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:

Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, հայտնում են, որ հուլիսի 13-ին,  ժամը 10.40-ին որոնղական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական ջոկատը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Երեկոյան Ամբերդ գյուղի բնակիչները գյուղին հարակից ջրանցքում նկատել են ջրահեղձված դի: Ժամը 19.30-ին Արմավիրի մարզային փրկարարները ջրանցքից դուրս են բերել Երեւանի բնակիչ, 1978 թ. ծնված Սահակ Հովհաննիսյանի դին եւ հանձնել Էջմիածնի ոստիկանության բաժնի աշխատակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ