News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը Հայաստանի քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում մեկնարկում է «Ցուցահանդես «3.11 —  Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում  Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները» խորագրով շարժական ցուցահանդեսը:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատունը, Ճապոնական հիմնադրամը, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը՝ հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի մասնակցությամբ:

Ցուցահանդեսի նպատակն է Ճապոնիայի փորձով այցելուներին ծանոթացնել ճապոնացի եւ օտարյեկրյա ճարտարապետների գործունեությանը աղետի գոտու վերականգնման գործում: 

Ցուցադրությունը բաղկացած է չորս բաժնից, որոնցում ներկայացված են աղետից հետո ճապոնացի եւ օտարերկրյա ճարտարապետների կատարված աշխատանքերը լուսաբանող  լուսանկարներ, մանրակերտեր եւ տեքստեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ