News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմն անցնող շաբաթվա ընթացքում հանդես է եկել սենսացիոն նախաձեռնությամբ` ԱՊՀ բոլոր երկրների համար ներդնել կենսաթոշակային հավասար իրավունքներ (ստեղծել «միասնական կենսաթոշակային տարածք»): Սա նշանակում է նաեւ, որ ԱՊՀ երկրներում կենսաթոշակների մակարդակները պետք է առավելագույնս հավասարեցվեն:

Նշենք, որ ԱՊՀ երկրներում ամենաբարձր կենսաթոշակը Ռուսաստանում է` ամսական մոտ 250 դոլար: Հայաստանում միջին կենսաթոշակը 70 դոլար է` այդ ցուցանիշով առաջ ենք միջինասիական պետություններից ու Մոլդովայից, սակայն զգալի ետ ենք ԱՊՀ մյուս երկրներից:

Ռուսական մամուլն արդեն հասցրել է քննադատել Կրեմլի այս նախաձեռնությունը` անվանելով այն «պոպուլիստական»: Ռուս փորձագետները տարակուսանք են հայտնում, թե ինչու պետք է ԱՊՀ անդամ պետություններում թոշակները վճարվեն Ռուսաստանի պետբյուջեից: Ընդհանուր գնահատականն այն է, որ Ռուսաստանն այդ ձեւով ցանկանում է ընդլայնել իր քաղաքական ազդեցությունը ԱՊՀ երկրներում:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում արդեն իսկ ստեղծվել է վարչություն, որը զբաղվելու է ԱՊՀ պետությունների հետ սոցիալ-տնտեսական համագործակցությամբ: Այդ վարչության կողմից էլ ներկայացվել է միասնական կենսաթոշակային տարածք ստեղծելու առաջարկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ