Հայաստանում այսօր նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ (ֆոտոռեպորտաժ): Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Վերջին տարիներին սակայն, Երեւանում ջուր ցողելու ավանդույթը նոր որակ է ձեռք բերել, եւ խոսքը ոչ թե «ցողելու», այլ հաճախ ագրեսիվ «ջրոցիի» մասին է, որն անհասկանելի է, թո որքանքով է հարիր տոնի խորհրդին:
Նշենք, որ Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Կառավարության որոշմամբ երկուշաբթին` հուլիսի 16-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի