News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն  անցած մյուս ընտրություններից առանձնապես չի տարբերվի:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հայ համայնքի ներկայացուցիչ Սանդրո Օհանյանը: Նրա խոսքով, հայ համայնքն ընդհանուր առմամբ անտարբեր է  ընտրությունների եւ դրանց արդյունքների նկատմամբ, քանի որ Վրաստանի եւ ոչ մի քաղաքական ուժ իր առջեւ երկրի ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվելու խնդիր չի դնում:

«Վրաստանում տարբեր կուսակցություններ կան, որոնցից յուրաքանչյուրը  այս կամ այն հարցի վերաբերյալ տարբեր մոտեցում ունի, սակայն ազգային փոքրամասնություններրի հարցում մոտեցում ոչ մեկը չունի: Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում  ազգային փոքրամասնությունների մասին որեւէ բան ասված չէ»,-ընդգծեց նա` ավելացնելով, որ թեեւ Վրաստանում հայերը, ինչպես եւ մյուս քաղաքացիները, լուծման կարիք ունեցող շատ խնդիրներ ունեն,  ոչ ոք ձեռնամուխ չի լինում այդ գործին: Նման հարցերի թվում Օհանյանը նշեց լեզվի եւ կրոնի հարցերը:

Միաժամանակ հայ համայնքի ներկայացուցիչը նշեց, որ խոսքը բոյկոտի մասին չէ: «Բոյկոտն այստեղ կապ չունի: Պարզապես միասնական համայնք որպես այդպիսին չկան, չկան կառուցվածքներ: Որոշ կազմակերպություններ, որոնք մոտ են իշխանություններին,  քարոզչություն են կատարում նրանց օգտին, որոշները ձգտում են ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությանը, իսկ համայնքի շարքային անդամները ում կուզեն` նրա օգտին կքվեարկեն»,-եզրափակեց Օհանյանը:
Նշենք, որ Վրաստանում ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ