News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության հեռանկարը շատ մշուշոտ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:  Նրա խոսքով, Վրաստանը հետաքրքրված է բանակցությունների փաստով, սակայն կգնա արդյոք այս կամ այն գործնական քայլի` այս հարցը մնում է երկար, բարդ բանկցությունների առարկա: Մինասյանը հիշեցրել է, որ այդ նախագծի վերաբերյալ առաջին բանակցությունները տեղի են ունեցել դեռեւս Ռոբերտ Քոչարյանի եւ Էդվարդ Շեւարդնաձեի օրոք, սակայն այդ ժամանակ չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել:

«Հավանաբար, նման բանակցություններ կամ գոնե կարծիքի ուսումնասիրում  արվում է: Այդ մասին է վկայում Հայաստան այցի նախօրեին Վրաստանի ԱԳ նախարար Վաշաձեի հարցազրույցը, որտեղ նա բացասաբար է արտահայտվել այդ նախագծի մասին` այդպիսով նախապես կանխորոշելով վրացական կողմի դիրքորոշումը»,-նշեց Մինասյանը:

Զրուցակցի կարծիքով`Մոսկվայի եւ Թբիլիսիի յուրահատուկ հարաբերությունների համատեքստում այդ նախագիծն ավելի թափանցիկ է թվում, եթե հաշվի առնվի Վրաստան-Ադրբեջան երկաթգծի եւ Վրաստանի ծովային նավահանգիստների առկայությունը: «Առավել եւս, որ Թբիլիսիի աչքին այդ հարցը վառ քաղաքական երանգ ունի»,-նշեց քաղաքագետը:

Նշենք, որ վերջին մի քանի օրերին ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Հայաստանն ու Ռուսաստանն ակտիվացնում են Վրաստանի նկատմամբ ճնշումը` նրան ստիպելու համար համաձայնություն տալ նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ