News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «The Washington Post» եւ «USA Today» պարբերականները  դրվատանքով են անդրադարձել բեսթսելերների հեղինակ Քրիս Բոխջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպին` իրենց հրապարկումների մեջ նշելով Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից այդ հանցագործության մշտական ժխտման մասին:

«The Washington Post»-ում Եվգենիա Ցուկերմանը գրում է ժամանակակից միջազգային հարաբերությունների վրա Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության իրական ազդեցության մասին, ինչպես նաեւ անդրադառնում է Բոխջալյանի վեպի դերին` այդ հանցագործության վերաբերյալ ճշմարտությունը լուսաբանելու հարցում:

 «Որոշ շրջանակներում դեռեւս տարաձայնություններ կան այդ հանցագործության բնույթի մասին: «Ավազի ամրոցի աղջիկները» չնայած վեպ է, սակայն  հիմնված լինելով նրա ընտանիքի պատմության վրա, այն  արժեքավոր եւ հզոր վակայություն է, որը մատնացույց է անում անվիճելին»,-գրում է Ցուկերմանը:

«USA Today»-ոմ Քերոլ Մեմոթը գրում է. «Ավազե ամրոցի աղջիկները» վեպում շատ ցավ, ամայություն եւ չարիք կա, եւ այս ամենը խորանում է Թուրքիայի կողմից մինչ օրս Հայոց ցեղասպանության ժխտումով: Իսկ Բոխջալյանը գրեթե մեկդարյա իրադարձություններն այնպես է ներկայացրել, որ ընթերցողի բերանը բաց է մնում շոկից, որ նման սարսափելի իրադարձությունը` իրենց երկրում բոլոր հայերին չնչացնելու վճռականությունը, համաշխարհային պատմության մասն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ