News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսական ոստիկանությունը Ղրղըզստանի իրավապահների հետ համատեղ քննում է ղրղըզ-ազգայնականների բանդայի սկանդալային գործը, որն արդեն մի քանի տարի հետեւում է ներգաղթյալ ղրղըզուհիներին եւ դաժան հաշվեհարդար տեսնում նրանց հետ, ովքեր, իրենց կարծիքով, անբարո կյանք են վարում:

«Անբարո» են համարվում այն ղրղըզուհիները, ովքեր մտերիմ հարաբերություններ են հաստատում այլ ազգության ներկայացուցիչների հետ, կամ նույնիսկ նրանք, ովքեր նկատվել են այլ հանրապետություններից ժամանած միգրանտների կողքին: Չի բացառվում, որ բանդան մի շարք սպանություններ է իրականացրել:

«Հայրենասերների» բանդայի մասին հայտնի է դարձել այս տարվա սկզբին, երբ ինտերնետում սկսել են տեսանյութեր հայտնվել, որտեղ ծանակում են աղջիկներին: Բոլոր «հարցաքննությունները» տեղի են ունենում գրեթե նույնկերպ. տղամարդկանց խումբն անկյուն է քշում իր զոհին, մերկացնում եւ ծեծում, սպառնալով զենքով:

Ղրղըզերենով կնոջը հարցնում են այլ ազգության ներկայացուցիչների հետ հարաբերությունների մասին եւ հայհոյանքներով բացատրում, որ այլ միգրանտների հետ ընկերություն անելը «լավ բան չէ»:

Համացանցում առաջին տեսանյութերը հայտնվել են մարտին, հետո մայիսին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բանդան գործում է 2006 թվականից Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Եկատերինբուրգում: Բանդայի գործողություններից կարող են տասնյակ տուժածներ լինել:

Ներկայումս բանդայի 15 անդամներից երեքն արդեն ձերբակալված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ