News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նորզելանդական Օքլենդի հարավում ավելի քան 40 ճանապարհային նշաններ են ճկվել մարմնավաճառների կողմից, որոնք փողոցին կանգնելով` հաճախորդներ են  գրավել դրանց ձողի շուրջ պարելով, հայտնում է  The Daily Telegraph-ը:

«Ձողերը գայթակղելու հիմնական զենքն են: Իսկ մարմնավաճառներից ոմանք մեծ են եւ ուժեղ», - բացատրել է տեղական քաղաքային խորհրդի անդամ Դոննա Լին: 

Նա պատմել է, որ մարդկանց ամենից շատ զայրացնում է այն, որ մեկ ավերված նշանի փոխարինումը հազար ավստրալական դոլար արժե:

Սակայն ճկված ճանապարհային նշանները միակ պահանջը չեն, որ  մարմնավաճառներին ներկայացրել են Օքլենդի բնակիչները: Նրանց դուր չի գալիս, որ մարմնավաճառներն իրենց սեռական առեւտուրն անում են բառացիորեն տների շեմին:

Արդյունքում քաղաքային խորհուրդը որոշել է  գրքույկ թողարկել, որում խորհրդարանին կոչ է արել օրենսդրական աջակցություն ցուցաբերել մարմնավաճառության ազատ տարածման դեմ պայքարում: Ընդ որում, քաղաքային վարչակազմը չի պահանջում արգելել տվյալ բնագավառն ընդհանրապես, այլ միայն նրանից առանձնացնել բնակելի թաղամասերը, դպրոցները եւ մարզահրապարակները, հաղորդում է  NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ