News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 06
USD
481.39
EUR
539.78
RUB
9.61
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետք է ստեղծի կապի եւ տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների վարչական վիճակագրական ռեգիստր; ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 19-ին սահմանեց նաեւ այդ ռեգիստրում տվյալների հավաքագրման կարգը:

Ըստ այդմ` ՀՀ  կրթության եւ գիտության, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի, ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ ֆինանսների նախարարությունները, ինչպես նաեւ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավորվում են մինչեւ փետրվարի 20-ը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն ներկայացնել նախորդ տարում իրենց ոլորտների վերաբերյալ տեղեկատվական ցուցանիշները:

Այս որոշումը հատկապես կարեւոր է Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ՀՄՄ) ներկայացվող տվյալների ամբողջականությունն ապահովելու համար: Այդ կազմակերպությանը ներկայացվող տվյալները ուշացնելու պատճառով Հայաստանը վերջին տարիներին ցածր դիրքեր է զբաղեցնում Տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացածության ինդեքսում: Մասնավորապես` 2011 թ. զեկույցում Հայաստանը 152 երկրների շարքում 72-րդ տեղում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news