News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր աշխատանք:

«Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական հարաբերությունները եւ պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել եւ ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-իրանական համատեղ ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում եւ Հայաստանը լի է վճռականությամբ՝ դրանք հասցնելու իրենց տրամաբանական ավարտին:

Դեսպանը նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ եւ վարչապետին փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Ռահիմիի ջերմ ողջույնները: Մոհամմադ Ռեիսին ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին եւ պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ դրանց հետագա զարգացման համար:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ թեեւ երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների աճին՝ առկա է այն ընդլայնելու մեծ ներուժ:

Անդրադառնալով հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերին՝ նշվել է, որ շուտով գործնական փուլ կմտնեն Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, մասնավորապես, հեռանկարային է համարվել համագործակցությունը ոսկերչության, դեղագործության, անանսապահության բնագավառներում: Կողմերը կարեւորել են զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերը եւ հայ-իրանական միջմարզային համագործակցության զարգացումը:

Վարչապետը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանում կայունության ապահովմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ