News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի արդեն 5-րդ ընտրությունների կայացման փաստը եւ ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարեւոր հանգրվանի կապակցությամբ:

«Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ նշվում է.

«Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել եւ թեեւ որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս  բեղուն ու ազգաշահ գործունեություն մաղթել վերընտրված նախագահ Բակո Սահակյանին եւ արժանին մատուցել իր մասնակցությամբ նախագահական ընտրարշավը ազատ եւ ժողովրդավար մրցակցության վերածած եւ ծանրակշիռ ձայներ ստացած թեկնածու Վիտալի Բալասանյանին:

Կրկին անգամ շնորհավորում ենք եւ կոչ անում, որ ընտրությունների ավարտից հետո ե´ւ նախագահը, ե´ւ նրա մրցակիցը մեկտեղեն ջանքերը Արցախի անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ հանուն երկրի ապագայի եւ անկախության ճանաչման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ