Մյասնիկյանի շրջանային դատարանի ղեկավար Սամվել Մանուկյանի սպանությունն իրականացվել է նրա տուն ներխուժած չորս հոգու կողմից, հաղորդում է «Իզվեստիան»:
Հանցագործությունը կատարվել է Ռոստովի մարզի Չալթիր բնակավայրում. չարագործները ներխուժել են Մանուկյանի տուն ժամը 03։11-ի սահմաններում, վերջինս աղմուկի վրա երկրորդ հարկից իջել է առաջին հարկ:
«Տեսնելով տուն մտած տղամարդկանց, նա կնոջը գոռացել է, որ հեռանա, իսկ ինքը փորձել է կանխել հանցագործությունը:
Կասկածյալները առանվազն հինգ գնդակ են արձակել` նրան պատճառելով երկու հրազենային վնասվածք»,-նշվում է Ռոստովի մարզի հետաքննչական վարչության կայքում:
Այնուհետեւ հանցագործները նստել են տան մոտ կայանված «Nissan Teana» ավտոմեքենան եւ հեռացել: Դատավորը մահացել է հիվանդանոցում` ժամը մոտ 7.00-ին:
Մյասնիկյանի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ: