ԿիրակիՀոկտեմբեր 26
  • USD 408.38
  • EUR 516.31
  • RUB 9.73

Չինարենի պաշտոնական բառարանից հանել են «գեյ» բառը

14:51, 21.07.2012 Տարածաշրջան: Աշխարհում Թեմա: Հասարակություն

Չինարենի ամենահեղինակավոր բառարաններից մեկի նոր հրատարակությունն աղմկալի սկանդալի առիթ է դարձել: ՉԺՀ-ի եւ երկրի սահմաններից դուրս գտնվող գեյ-ակտիվիստները վրդովվել են tongzhi բառի նշանակությունների ցանկում չտեսնելով դրա գլխավոր իմաստերից մեկը` «նույնասեռական»: Միաժամանակ, ոչ ավանդական կողմնորոշման անձանց այլ անվանումներն առկա են, գրում է rbc.ru-ն:

Բառարանը կազմողների կողմից tongzhi բառի այդ նուրբ նշանակությունը չգրելը թելադրված է այն հանգամանքով, որ նույն այդ հիերոգլիֆներն օգտագործվում են «ընկեր» բառի համար: Ավելին, չինացի ղեկավարները միմյանց հիմնականում tongzhi բառով են դիմում:

«Դուք կարող եք այդ բառը գործածել այնպես, ինչպես հարկ եք գտնում, բայց մենք դա բառարանում չենք հիշատակի: Մենք չենք ցանկանում նպաստել այդ նշանակության տարածմանը: Մենք գիտենք դրա նշանակությունը, բայց չենք կարող ընդգրկել այն», - լեզվաբան Ցզյան Լյանշենի խոսքերն է մեջբերում ВВС-ն:

Սկզբնապես ընկեր բառը «գեյ» նշանակությամբ սկսել են գործածել չինացի կոմունիստների հակառակորդները` ծաղրելով կուսակցության գերագույն ղեկավարության համբուրվելու սովորությունը: Նոր նշանակությունը լայն կիրառություն է ստացել Թայվանում եւ Հոնկոնգում, իսկ քաղաքի` ՉԺՀ կազմում ընդգրկվելուց հետո այն տարածվել է ամբողջ երկրում:

Ներկայումս tongzhi-ն հետ է մղել սեռական փոքրամասնություններին անվանող մնացած բառերը` գրեթե զրկվելով իր ծաղրական երանգից: 

Նախքան 1997թ. չինական արդարադատությունը նույնասեռականությունը դիտում էր իբրեւ քրեական հանցագործություն: Դրանից հետո մի քանի տարի շարունակ էլ նույնասեռականությունը համարվում էր հիվանդություն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Լույս չի լինելու Երեւանի եւ մարզերի որոշ բնակավայրերում

Պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...

Ջուր չի լինելու Շենգավիթի որոշ հատվածներում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար...

159 մանկապարտեզի համար ծախսել ենք 6 մլրդ դրամ. Տարոն Մարգարյան

Մանկապարտեզների գույքի թարմացումը եւս առանձնակի կարեւորված է մեր կողմից, ընդ որում, մենք կարեւորել ենք ոչ միայն սեղան-աթոռների եւ մահճակալների թարմացումը, այլ նաեւ ծրագրում ներառել ենք խոհանոցային պարագաները...

Չիվնինգի կրթաթոշակների 2015-2016 ուստարվա դիմումներն ընդունվում են օգոստոսի 1-ից...

Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձեւավորողների...

«Ժամանակ». Երեւանցի մարմնավաճառների «գործն» սկսվում է տաքսու մեջ

Որոշ վարորդներ նկատեցին, որ երբ իրենց մեքենան հաճախորդ է նստում, չեն կարող հետաքրքրվել, թե ով է ինչու է հյուրանոց, ռեստորան կամ կարաոկե գնում...

Ամրապնդեք կապը հայրենիքի հետ. վարչապետը՝ «Սփյուռք» ամառային դպրոցի երեխաներին

Ամենակարեւորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է...

Partner news