News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի փոփ երգչուհի Ալլա Պերֆիլովան, ով ավելի հայտնի է որպես Վալերիա, դատական հայց է ներկայացրել ընդդեմ մոսկովյան պլաստիկ վիրաբուժության կլինիկաներից մեկի:

Խնդիրն այն է, որ կլինիկան ապօրինի օգտագործել է երգչուհու կերպարը` իր ծառայությունների գովադի մեջ: Մասնավորապես, երգչուհու լուսանկարը տեղ է գտել մշտական այցելուների պատվավոր ցուցատախտակի վրա:

Իմանալով այդ մասին` երգչուհի ապշահար է եղել, քանի որ երբեւէ չի դիմել այդ կենտրոնի մասնագետներին:

Հայցով երգչուհին պահանջում է կլինիկային զրկել բժշկական լիցենզիայից, ինչպես նաեւ բարոյական վնասի համար պահանջում է 5- 10 մլն ռուբլու փոխհատուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ