News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է  NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 14:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում` Սատանի կամուրջ կոչվող հատվածում «ԳԱԶ-24» մակնիշի 31 ՕԼ 814 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ շրջվել:

Վթարի հետեւանքով ուղեւոր` Գյումրի քաղաքի Անի թաղամասի բնակիչ 29-ամյա Խաչիկ Քոչարյանը եւ վարորդ` 32-ամյա Գարեգին Սուքիասյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Վանաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տպել
Ամենաշատ