News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրաքի տարբեր շրջաններում, հուլիսի 23-ին, ահաբեկչությունների շարքի եւ հարձակումների հետեւանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, հաղորդում է  AFP-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին եւ բժիշկներին:

Reuters-ի տվյալներով, վիրավորների թիվն անցել է 140-ից: Սա վերջին 2 տարում ամենաշատ զոհերի եւ վիրավորների հանգեցրած ահաբեկչությունների շարքն է մեկ օրվա ընթացքում:

Գործակալության փոխանցմամբ, գրոհայինները հարձակվել են, մասնավորապես, Իրաքի հյուսիս-արեւելքում գտնվող Ուդեյմ քաղաքի ռազմակայանի վրա, սպանելով 13 զինծառայողների:

Երկրի մայրաքաղաք Բաղդադում գրոհայինները կառավարության շենքի մոտ պայթուցիկ սարք են գործի դրել, որտեղ բնակիչներին նույնականացման քարտեր էին տրամադրում:

Հաղորդվում է նաեւ, որ եւս մի քանի պայթյուններ են գրանցվել քաղաքում, որտեղ գրոհայինները պայթեցրել են մի քանի տներ, իսկ երբ դեպքի վայրեր են սկսել ժամանել ոստիկաններն ու բժիշկները, մահապարտ-ահաբեկիչը գործ է դրել եւս մեկ պայթուցիկ սարք:

Reuters-ի տվյալներով, այդ ահաբեկչությունների հետեւանքով Բաղդադի արվարձանում մահացել է 40 մարդ: Քիրքուք քաղաքում պայթեցվել են առնվազն 4 ականապատված մեքենաներ:

Մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել նաեւ Դյալա նահանգում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ