News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների պատմությունը գնում է դեպի դարերի եւ հազարամյակների խորքը: Սակայն այդ թեման մինչ օրս քիչ է ուսումնասիրված: Ինչպիսի՞ գաղտնիքներ են թաքնված փոշոտ արխիվներում եւ ի՞նչ նոր բացահայտումներ են մեզ սպասվում. NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ռեժիսոր Ռուբեն Գինին, ով աշխատում է «Հայաստան. ճանապարհորդություն դեպի Չինաստան» փաստագրական նոր ֆիլմի վրա:

Ռուբեն, ինչի՞ մասին է ֆիլմը:

Եթե մեկուկես տարի առաջ նման հարց տային`  պատասխանն այսքան լիարժեք չէր լինի, ինչպես այսօր: Ֆիլմի թեման պատահաբար չի ընտրվել: Գրեթե մեկ տասնամյակ եմ անցկացրել Չինաստանում` ուսումնասիրելով երկրի մշակույթը, բարքերը, այլ ժողովուրդների հետ փոխհարաբերությունները:  Այդ ընթացքում ինձ հաջողվեց , ինչ-որ չափով պատահաբար, հետաքրքիր տեղեկություններ գտնել հայ համայնքների մասին, որոնք առաջացել եւ մարել են Չինաստանում հազարամյակների ընթացքում: Ուխտավորներ, վաճառականներ, ճանապարհորդներ, աշխարահագրագետներ, արկածախնդիրներ, միսիոներներ` շատերին է գրավել էկզոտիկ արեւելքը: Ֆիլմն այդ մարդկանց, նրանց զարմանալի ձեռքբերումների, իրենց նպատակի համար հազարավոր կիլոմետրեր հաղթահարելու մասին է:

Ի՞նչն է դրդել Ձեզ նկարահանել ֆիլմը:

-Ինձ մոտ երբեք հայ-չինական հարաբերությունների մասին ֆիլմ նկարահանելու գաղափար չի ծագել:  Սակայն կուտակվել էին նյութեր` տասրոպեանոց տեսահոլովակի համար, որին ես ձեռնամուխ եղա 2011թ. կեսերին: Վերջին խթանն այն էր, երբ Շանհայի ազգային թանգարանում հայկական մետաղադրամ տեսա. ցուցադրությունը նվիրված էր Մետաքսի ճանապարհի թեմային: Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչպե՞ս, ե՞րբ եւ ի՞նչ ճանպարհով է հայկական դրամը հայտնվել Չինաստանում: Որքան շատ էի ուսումնասիրում, այնքան հետաքրքիր էր դառնում այդ աշխարհը:  Ես հասկացա, որ իրավունք չունեմ լռելու...Այդպես էլ ծնվեց լիարժեք փաստագրական ֆիլմի ստեղծման գաղափարը, որը հիմնված է բացառապես վիզուալ ապացույցների վրա: Ինչո՞ւ: Այլապես մարդիկ չեն հավատա, մինչեւ սեփական աչքերով չտեսնեն:

Ո՞վ է ֆինասավորում  ֆիլմը:

Առաջին քայլերն իմ ուժերով եմ արել: Նախագծում որոշ չափի գումարներ ներդնելով` սկսեցի նկարահանումները Շանհայում, որտեղ այդ ժամանակ բնակվում էի:  Այդ նշանավոր մետաղադրամն էլ առաջին մոդելը դարձավ ապացուցողական նմուշների անվերջ շաքում: Շուտով ֆիլմի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորվեց: Ռուսաստանյան խոշոր մի ընկերություն աջակցեց մեր նախագիծը, որից հետո այն միջազգային կարգավիճակ ձեռք բերեց:

Ե՞րբ է նախատեսվում ֆիլմի պրեմիերան:

Նախատեսվում  է 2012թ. վերջին: Պրեմիերան պետք է տեղի ունենա Չինաստանում, սակայն, իհարկե, այն կցուցադրվի նաեւ Երեւանում: Որոշակի մտավախություն կա, որ ամբողջ ֆիլմը չենք հասցնի ավարտել նախանշված ժամկետներում, բայց առաջին մասը ժամանակին պատրաստ կլինի:

Այսօր Դուք ապրում եք Պեկինում: Ծրագրո՞ւմ եք հիմնվել Հայաստանում:

Հայաստանից ես վաղուց եմ հեռացել, թեեւ ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ հայրենի եզերք` տեսնելու հարզատներիս եւ մերձավորներիս: Հիմնվե՞լ ընդմիշտ: Կարծում եմ, այս փուլում ես շատ ավելի օգտակար կլինեմ հայրենիքիս` գտնվելով նրա սահմաններից դուրս:

Շնորհակալություն:

Ռուբեն Գինին ծնվել է Երեւանում, սովորել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտում,  Հայաստանի պաշտպանության նախարարությանը կից ռազմական թղթակից է եղել: Ներկայումս բնակվում է Չինաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ