News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ-ի նախագահի ընտրությունները եղել են արդար, ազատ: Այդ մասին հուլիսի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Ըստ նրա`գրեթե բոլոր դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների ընթացքը,  ընդ որում` նրանց շարքում եղել են  ներկայացուցիչներ Ռուսաստանից, ԵՄ-ի երկրներից, Կանադայից եւ այլ պետություններից:

«Ընտրություններում 75-%-անոց մասնակցությունը կարող է  նախանձի առարկա դառնալ ԱՊՀ մյուս երկրների համար: Ավելին, ընտրությունների արդյունքներն արդեն խոսում են  իրենք իրենց մասին: Ձայների 30%-ը տրվել էր  ընդդիմադիր թեկնածուին, եւ հետո  վերջինիս կողմից ընտրությունների արդյունքների ճանաչումը խոսում է  դրանց կազմակերպվածության բարձր մակարդակի մասին», - նշել է Արեշեւը, ընդգծելով, որ այդ ընտրությունները սովորական նշում անել չէին: 

Ըստ Արեշեւի`  ձայների վերաբաշխումն արդեն վկայում է  շատ բանի մասին: «Գործող նախագահի օգտին 65%  ձայնը վկայում է այն մասին, որ  անցած 5 տարիների ընթացքում երկրում շատ բան է դեպի լավը փոխվել: Մինչդեռ ընդդիմադրի  30%-ը շատ խնդիրներ է մատնանշում` կաշառակերություն,  պասիվ արտաքին քաղաքականություն եւ այլն, որոնց նկատմամբ դժգոհությունը ժողովուրդը կարող է արտահայտել ընտրություններով», - նշել է նա:

Անդրեյ Արեշեւը ԼՂՀ-ի նախագահական ընտրությոններում Ռուսաստանի դիտորդների կազմում էր: Քաղաքագետը պատմել է, որ եղել է երկրի մի քանի շրջաններում` Մարտունիում, Ասկերանում, Հադրութում, Ստեփանակերտում:  «Ընտրական գործընթացն ամենուր կազմակերպված էր բարձր մակարդակով: Ես եղա գյուղերում, ուր մարդիկ վերջին 20 տարում դիտորդ չէին տեսել:

Նույնիսկ այնտեղ ամեն ինչ բարձր մակարդակով էր», - ասել է նա, վերջում հավելելով, որ ԼՂՀ-ի նախագահի ընտրութուններն օրինակ կարող են ծառայել ժողովրդի կողմից իրենց իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ