News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի  կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում, ներառյալ նրան մահ պատճառած  խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի են  ունենալու մոմավառության հանդիսավոր արարողություններ:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած  հաղորդագրության մեջ նշվում է.

«Նախատեսվում է վիրտուալ մոմավառություն համացանցում:

Յուրաքանչյուր  ոք, ով ցանկություն ունի մասնակցել Ինտերնետային ակցիային, պետք է անի հետեւյալը.

1. տեսանկարում է 15 վարկյանանոց սիրողական վիդեո (բջջային հեռախոսով կամ որեւէ տեսանկարահանող սարքով,) որտեղ վառվող մոմը ձեռքին ասում է հետեւյալ տողերը. «Ես վառում եմ այս մոմը (օրինակ) Ֆրանկֆուրտից կամ Բուենոս Այրեսից (անպայման նշվի քաղաքը) Վահե Ավետյանի եւ ապազգային համակարգի բոլոր զոհերի համար»:

Նախադասությունն արտասանելուց առաջ, պատկերացնելով հանցագործներին, Ձեր հայացքը, մոտավորապես 4 կամ 5 վարկյան  ուղիղ եւ լուռ նայելով ուղղեք տեսախցիկին:

2. Տեսանկարահանված վիդեոներն ուղարկվում են այս հասցեին. [email protected],

Ձեր ուղարկած նյութերի հիման վրա, մոնտաժային աշխատանքները ավարտելուց հետո ստեղծվելու է համահայկական տեսահոլովակ, որը  քառասունքի օրը տեղադրվելու է youtube-ում:

Մոնտաժային աշխատանքները հասցնելու համար, խնդրում ենք տեսանյութերը  ուղղարկել մինչեւ ՀՈՒԼԻՍԻ՝ 29-ը  վերոնշյալ email-ին:

Խնդրում ենք նաեւ այս հայտարարությունը տարածել Ձեր շրջապատում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ