Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Դատարանը Apple-ի պատենտավորած տեխնոլոգիաների օգտագործման մեջ Kodak-ին մեղավոր չի ճանաչել

Դատարանը Apple-ի պատենտավորած տեխնոլոգիաների օգտագործման մեջ Kodak-ին մեղավոր չի ճանաչելՀուլիս 24, 2012 | 08:31

ԱՄՆ-ի բողոքարկիչ դատարանը մերժել է Apple ընկերության պատենտային  նկրտումները լուսանկարչական սարքերի արտադրող Kodak-ի նկատմամբ: Սնանկության գործընթացում գտնվող ընկերությանը դատարանն անմեղ է ճանաչել:

Այդպիսով, բողոքարկիչ դատարանն ուժի մեջ է թողել  ԱՄՆ-ի միջազգային առեւտրի հանձնաժողովի նախկինում կայացրած որոշումը (ITC), հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Apple-ը Kodak-ի հետ դատավարությունն սկսել էր այն բանից հետո, երբ լուսանկարչական սարքերի ընկերությանն իրավաբանները դիմել էին դատարան` բողոքելով   Apple-ի դեմ եւ հայտարարելով, որ  վերջինս iPhone-ներում անօրինաբար օգտագործում է  իրենց պատենտավորած տեխնոլոգիան:  Apple-ը պատասխան հայց էր ներկայացրել`  Kodak-ին մեղադրելով իր մի քանի պատենտների խախտման մեջ, որոնք վերաբերում են թվային  խցիկներում պատկերների մշակմանը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...