News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակում է բացահայտ սուտ տեղեկություններ տարածել: Այս անգամ, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Շվեցարիայում եւ Լիխտենշտեյնում Ադրբեջանի դեսպանությանը, տեղեկություն էին տարածել թե իբր Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտը հայտարարել է որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում  անցկացված նախագահական ընտրությունները, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս եւ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Բնականաբար, լավ ծանոթ լինելով ադրբեջանական դեսպանատների  տարածած տեղեկությունների «հավաստիության աստիճանին», առաջին միտքն որը գալիս է այս հաղորդագրությունը կարդալուց հետո այն շվեյցարացիներից ճշտելն է։ Եվ զարմանալի չէր, երբ  Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտից հայտնեցին, որ իրենք որեւէ պաշտոնական հայտարարություն չեն արել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Ավելին, Շվեյցարիայում դիվանագիտական անցուդարձին լավատեղյակ աղբյուրներից մեզ փոխանցեցին, որ իրականում ադրբեջանցիները պաշտոնական նոտա են գրել շվեյցարական ԱԳՆ, խնդրելով հանդես գալ դատապարտող հայտարարությամբ, սակայն շվեյցարացիները պատասխանել են, որ երբեք նման դեպքերում պաշտոնական հայտարարություն չեն արել եւ հիմա էլ չեն անի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ