News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Վանո Սիրադեղյանին ճանապարհել Հայաստանից: Այս մասին նա պատմել է այսօր` հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, Վանո Սիրադեղյանը Հայաստանը լքել է 12 տարի առաջ, 2000 թվականի ապրիլի 3-4-ին: Սուրեն Սիրունյանը խոստովանեց, որ անձամբ է ճանապարհել նրան:

«Դեռ ապրիլի 3-ին, Սիրադեղյանը միայնակ նստել է Հայոց Համազգային շարժման շենքի առաջ եւ բոլոր ընկերներին անձամբ ճանապարհել է եւ ոչ ոք չի իմացել, որ նա հաջորդ օրը Հայաստանում չի լինելու: Անձամբ ես էլ չգիտեի: Ինչպես որ կարգն է, նրան երկու մեքենայով ճանապարհել են տուն: Վանո Սիրադեղյանին երկու մեքենայով էին ուղեկցում, բայց խնդրեց, որ  երկրորդ մեքենան չճանապարհի:

Հասնելով տուն, նա անմիջապես նստեց իմ մեքենան: Այդ պահին եւս նրա տունը վերահսկվում էր: Այնպես ենք արել, որ այդ մեքենաները մեզ չվերահսկեն: Սիրադեղյանին թողնելով իքս հատվածում վերադարձել եմ տուն եւ այդ օրվանից հետո նա այլեւս Հայաստանում չի եղել»,- մանրամասնեց Սուրեն Սիրունյանը:

Ինչ վերաբերում Վանո Սիրադեղյանի վերադարձի համար Ֆեյսբուքում սկսված շարժմանը, Սիրունյանը վստահություն հայտնեց, որ այդ շարժումը տալու է իր արդյունքը, քանի որ կա դրա պահանջը:

Նրա խոսքով, տարիներ ի վեր ինքն իր ընկերների հետ պայքարել է Վանո Սիրադեղյանի վերադարձի համար, քանի որ կարծում են, որ երկրում առկա պակասը նրա վերադարձով պետք է լցվի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ