News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգությամբ հայերը Հայաստան մուտք գործելու համար կարող են մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում: ՀՀ ոստիկանությունը նման առաջարկ է ներկայացրել ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստի հաստատմանը:

Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ որոշումներով` մի շարք երկրների քաղաքացիներ Հայաստան կարող են մուտք գործել բացառապես Հայաստանի դիվանագիտական հիմնարկների հրավերների հիման վրա: Այդ երկրների շարքում է նաեւ Սիրիան, որտեղից բազմաթիվ հայեր մշտական կամ ժամանակավոր հիմունքներով ժամանում են Հայաստան:

Այս որոշման ընդունման դեպքում սիրիահայերի մուտքը Հայաստան էապես կհեշտանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ