News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանական խորհրդարանն աղջիկների ամուսնական տարիքը կարող է նվազեցնել մինչեւ 9-ի: Մեջլիսի իրավական հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ երկրի օրենքներում հակասություն է գտել եւ մտադիր է շտկել այն:

Խորհրդարանականները պարզել են, որ օրենսդրությունը հակասում է շարիաթի նորմերին: Տվյալ պահին Իրանում պաշտոնապես թույլատրվում է ամուսնանալ 13-ամյա աղջիկների հետ: Միաժամանակ, սեռական հասունության տարիքը 9-ն է համարվում:

Ինչպես իրավիճակը մեկնաբանել է Մոհամեդ Ալի Իսֆեթանին,  «նախքան 1979թ. հեղափոխությունը Իրանում մինչեւ 16 տարեկան աղջիկների ամուսնությունն արգելված էր, եւ աղջիկներին ամուսնացող ծնողները հաճախ կեղծում էին նրանց ծննդյան վկայականները: Նախորդ Սահմանադրության համաձայն` երեխաները հասուն էին համարվում 18 տարեկանից: Հեղափոխությունից հետո աղջիկների սեռական հասունացման տարիքը նվազեցրին 9-ի, տղաներինը` 15-ի: 

2011թ. Իրանում 10 տարեկանից փոքր 716 աղջիկներ հարկադրաբար ամուսնացել են հասուն տղամարդկանց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ