News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արգենտինայի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այդ երկիր  այցի կապակցությամբ:

Բողոքի ցույցն անցկացվել է նախօրեին`Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպաատան առջեւ: Մասնակիցների ձեռքին եղել են Ադրբեջանին ռասիզմի, ազգայնականության, այլատյացության, Սումգայիթում եւ Բաքվում հայերի կոտորած կազմակերպելու մեջ մեղադրող պաստառներ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հուլիսի 27-ի այցի շրջանակում նախատեսված է  Էլմար Մամեդյարովի հանդիպումն արգենտինացի գործընկեր Հեկտոր Թիմերմանի հետ: Պատվիրակությունները Սան Մարտին պալատում կմասնակցեն Ադրբեջան-Արգենտինա գործարար համաժողովին, գործարարների մասնակցությամբ երկկողմ հանդիպումներ տեղի կունենան: Մամեդյարովի կհանդիպի նաեւ արգենտինացի նախարարներ Դեբորա Գիորգիին, Նորբերտո Յագուարին եւ Խուլիո դը Վիդոյին, ներքին եւ արտաքին առեւտրի քրտուղարներ Գիլյերմո Մորենային եւ Բեատրս Պագլիերիին:

Ավելի վաղ Հեկտոր Թիմերմանը արգենտինացի 200 գործարարների հետ պաշտոնական այցով մեկնել էր Բաքու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ