News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նամիբիայում հուլիսի 26-ին սկսել է գործել  երբեւէ ստեղծված գամմա- տելեսկոպներից խոշորագույնը` «H.E.S.S. II» անվանումով:

Տելեսկոպն ունի 28-մետրանոց հայելի, հաղորդում է  phys.org-ը:  Փոքր չափի մյուս 4 տելեսկոպների հետ միասին դիտակայանը թույլ է տալիս ավելի խորը գիտելիքներ ստանալ տիեզերական գամմա ճառագայթման մասին, այնպիսիք, ինչպիսիք են գերզանգվածային սեւ անցքերը եւ այլն:

Տելեսկոպի կառուցվածքը մշակվել է Գերմանիայում եւ Հարավային Աֆրիկայում: Տելեսկոպի հայելին բաղկացած է 875 վեցանկյունային արտացոլող մասերից, որոնք պատրաստվել են Հայաստանում:

Գիտնականների խոսքով, նոր տելեսկոպը ոչ միայն ունի ամենամեծ հայելային տարածքը նման սարքերի շարքում, այլեւ ապահովում է  դետալների աննախադեպ բարձր լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ