News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բրյուս Ուիլիսը Դեմի Մուրի եւ իր դուստրերին անվանել է «փչացած աղջիկներ» այն բանի համար, որ նրանք մեկուսացել են մորից եւ փորձում են առավելագույնս կրճատել նրա հետ իրենց շփումը: Բրյուսը Ռումերին, Սքաութին եւ Թալուլուին սպառնացել է, որ կարգելափակի նրանց բանկային քարտերը եւ անձնական հաշիվները, եթե նրանք շարունակեն իրենց ոչ պատշաճ դրսեւորել: 

Չնայած որ Բրյուսն այժմ ապրում է  այլ կնոջ հետ, եւ նրանք իրենց երեխաներն ունեն,  նա փորձում է չմոռանալ Դեմիի եւ առաջին ամուսնությունից իր դուստրերի մասին եւ շարունակում է նրանց  պահել:

Եթե Ուիլիսն այդպիսի կտրուկ  միջոցներ ձեռնարկի եւ դադարի ֆինանսավորել Ռումերին, Սքաութին եւ Թալուլուին, ապա աղջիկները կզրկվեն ապրուստի միջոցից: Այդպիսով, Ուիլիսն աղջիկներին ընտրության հնարավորություն չի թողնում  եւ ստիպում է նրանց ավելի հանդուրժող լինել մոր նկատմամբ, գրում է LifeNews-ը:

Դեմի Մուրը խոր ընկճախտով է տառապում այն բանից հետո, երբ բաժանվել էր դերասան Էշթոն Քաթչերից: Աղջիկները ոչ միայն չեն աջակցել նրան, այլեւ նրա դեմ են դուրս եկել, ինչը Մուրին  նյարդային խանգարման է հասցրել:

Սակայն, ինչպես  պնդում են աղբյուրները, ներկայումս Դեմին սկսել է  ապաքինվել եւ նույնիսկ հանրությանն է ներկայանում  իր նոր ընտրյալի` 29-ամյա Մատին Հենդերսոնի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ