News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գետնին գցած սիգարետի մնացորդների համար տուգանքները կօգնեն ամառվա ընթացքում կրճատել անտառային հրդեհների թիվը, կարծում են իսպանացի բժիշկները: Շատ վարորդներ դրանք նետում են մեքենայի պատուհաններից՝ երկրի անտառպուրակային գոտիներում հրդեհներ առաջացնելով: Եթե տվյալ առաջարկը հավանության արժանանա, օրինախախտ վարորդներին 200 եվրոյի տուգանք կսպառնա: Օրինախախտը նաեւ 4 տուգանային բալ կհավաքի:

Վարորդների նման վարքը կդիտվի որպես «բնապահպանական հանցագործություն», հաղորդում է correspondent.net-ը:

Բացի դրանից, տվյալ բարեփոխման կողմնակիցները պնդում են, որ ծխելը շեղում է վարորդներին: Իսպանիայում հաշվվում են արդեն 263 կազմակերպություններ, որոնցում 2 միլիոն մարդ կա, որոնք աջակցում են  սեփական մեքենայում ծխելն արգելելուն, հայտնում է La Vanguardia-ն:

Նշենք, որ 2011 թվականից Իսպանիայում գործում է  հասարակաան վայրերում ծխելու արգելքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ