News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսական մամուլում վերջին ժամանակներս լուրեր են շրջանառվում այն մասին, որ սիրված դերասան Կոնստանտին Խաբենսկին մտադիր է ընդմիշտ հեռանալ ԱՄՆ: Ասում են, իբր դերասանը մտադիր է միանալ հին ընկեր Տիմուր Բեկմամբետովին, որն այժմ Հոլիվուդում մեծ հաջողությունների է հասել: Խաբենսկին արդեն նկարահանվել է հոլիվուդյան մի քանի ֆիլմերում:

Չնայած ռուս հանդիսատեսի սիրուն, հայրենական կինոն Կոնստանտինի համար խիստ նեղ է: Նրա աճելու ձգտումը միանգամայն հասկանալի է: Բացի այդ, դերասանն ԱՄՆ-ում չորս տարեկան որդի ունի՝ Վանյան, որին այնտեղ տարել է տատը, գրում է «Կլեոն»:

Սակայն դերասանն ու լուրեր տարածողները նախատեսվող տեղափոխության մասին տեղեկատվությունը չեն հաստատել: Բեկմամբետովը հայտարարել է, որ առաջին անգամ է նման բան լսում, չի ցանկացել մեկնաբանություն տալ եւ ընդհանրապես, նշել է, որ «այդ ամենը սուտ է»:

Ներկայումս Խաբենսկին նկարահանվում է  «Պյոտր Լեշչենկո» ութսերիանոց պատմական դրամայի գլխավոր դերում:

Ըստ կինոնկարի ստեղծողների` Կոնստանտինը հայտնի երգչին շատ նման է հայացքով, ժպիտով, նյարդայնությամբ: Ի դեպ, «Գիշերային պահակախմբի» աստղն ինքնուրույն է կատարում երգերը եւ այժմ վոկալի դասերի է գնում: Խաբենսկու կատարումները հետագայում կթողարկվեն պաշտոնական սաունդթրեկի տեսքով: Իսկ ֆիլմն էկրաններին կհայտնվի 2013 թվականի երկրորդ կեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ