Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոմիկ Տիգրանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Կառավարության լրատվության ծառայությունից հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Կարապետյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նշենք, որ նրանք երկուսն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են: