News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայազգի Միքայել Գալստյանը  եւ Գարիկ Մարտիրոսյանն ընդգրկվել են Ռուսաստանի ամենահարուստ եւ հանրահայտ 50 աստղերի ցանկում, որը կազմել է  Forbes ամսագիրը:

Forbes-ը հաշվի է առել 3 գործոն` տարեկան եկամուտը  (2010 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2011 թվականի հունիսի 30-ը), մամուլի ուշադրությունը եւ «Յանդեքս» որոնողական համակարգում օգտվողների հետաքրքությունը:

32-ամյա  Միքայել Գալստյանը  եկամուտը կազմել է 2,7 միլիոն դոլար, մամուլում նա հիշատակվել է 245 անգամ, «Յանդեքսում» որոնման  հարցումների քանակը կազմել է  1180000: Նա հարուստ ռուս նշանավորների շարքում գրավել է 35-րդ տեղը: 

38-ամյա Գարիկ Մարտիրոսյանի եկամուտը կազմել է 2,8 միլիոն դոլար, մամուլում հիշատակությունը` 201, Յանդեքսում` 790 000:  Գարիկ Մարտիրոսյանը ցուցակում  41-րդն է:

Վարկանիշի առաջատար Ստաս Միխայլովը ամենահայտնին է եղել «Յանդեքսում»: Նրա արդյունքն է  14,4 միլիոն հարցում: Երրորդ տեղն է զբաղեցնում Ելենա Վաենգան` 8,22 միլիոն որոնումներով: Նրա եկամուտն է 6,4 միլիոն դոլար: 

Չորրորդ տեղը Ֆիլիպ Կիրկորովինն է` 5,3 միլիոն հարցումներով: Դա մի փոքր ավելին է Ալլա Պուգաչովայից, որն ունի 5,14 միլիոն որոնում: Կիրկորովի եկամուտն ըստ Forbes-ի կազմում է 5,8 միլիոն դոլար, իսկ Պուգաչովայինը մեկ միլիոնով պակաս է: 

Դրա փոխարեն մամուլում հրապարակումների քանակով անհամեմատ առաջ է Ալլա Պուգաչովան: 426 անգամ թերթերը եւ ամսագրերը գրել են նրա մասին: Այնուհետեւ հանրահայտությամբ նրան է հաջորդում Կիրկորովը` 398 անգամ, Քսենիա Սոբչակը` 329 անգամ: Սոբչակի բյուջեն 2,8 միլիոն դոլար է` աստղերի շարքում 22-րդ տեղը, իսկ «Յանդեքսով»` 16-րդ:

Ամենահարուստ աստղն է մնում թենիսիստուհի Մարիա Շարապովան` տարեկան 24,8 միլիոն դոլար եկամուտով: Ստաս Միխայլովի բյուջեն երկրորդն է` 20 միլիոն դոլար: Երրորդ տեղում է Ալեքսանդր Օվեչկինը 12 միլիոն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ