News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Յոհանեսբուրգից 61-ամյա Սյուզան Արդրոնը 34 տարվա հիշողության կորստից հետո վերագտել է  այն: Իր երեխաներին նա գտել է  Facebook սոցիալական ցանցի միջոցով:

27 տարեկանում ավտովթարից հետո Սյուզանը կորցրել էր հիշողությունը: Ամուսինը, իմանալով կնոջ ախտանիշի մասին, 4 փոքր երեխաների`Ջոաննայի, Ջեյսոնի, Ադելի եւ Ամանդայի հետ որոշել է այլ երկիր տեղափոխվել` հիվանդ կնոջը բախտի քմահաճույքին թողնելով: 

Սյուզանը չէր հիշում անգամ իր անունը: Քանի որ հարազատներից ոչ ոք չի եղել նրա կողքին եւ ոչ ոք չի կարողացել հաստատել նրա ինքնությունը, նա նոր փաստաթղթեր է ստացել Քեթի անունով, հայտնում է LifeNews-ը:

Ըստ սպասուհի աշխատող Սյուզանի` նրա հետ նոր փորձանք է տեղի ունեցել. բժիշկները  կրծքի քաղցկեղ են հայտնաբերել: Քանի որ նա գումար չի ունեցել վիրահատության համար, հայտարարություն է տեղադրել Facebook սոցիալական կայքում` նյութական օգնություն խնդրելով: 

Հայտարարությունը կարդացել է Սյուզանի քույրը, որն այդքան տարի փորձել էր նրան գտնել: Մի քանի տարի առաջ նրան ասել էին, որ Սյուզանը մահացել է ավտովթարից:

Սոցիալական ցանցով Արդրոնի հետ կապվելուց հետո նրան պատմել են ամեն ինչ, եւ  կնոջ հիշողությունը  անսպասելիորեն ամբողջությամբ վերականգնվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ