ՈւրբաթՀուլիս 25
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Երեւանում նկարազարդում են կամարանցումները

14:40, 30.07.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն

Երեւանում այսօր նկարազարդված է 76 կամարանցում, որոնցից 60-ի աշխատանքները կատարվել են ընթացիկ տարում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այդ մասին զեկուցել է Երեւանի գլխավոր դիզայները` նշելով, որ ձեւավորված կամարանցումներում կատարվել են մեքենաների կանգառումն արգելող համապատասխան գծանշման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել բոլոր այն կամարցումների վերաբերյալ, որտեղ հնարավոր է նկարազարդում իրականացնել, եւ մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել կամարանցումների գեղարվեստական ձեւավորման ծրագիրը:

Վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին անդրադառնալով` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 807 շքամուտք: Զեկուցվել է նաեւ, որ որոշ համատիրություններ, նախատեսված ծրագրից բացի, իրենց նախաձեռնությամբ ձեռնարկել են լրացուցիչ աշխատանքներ` շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ուղղությամբ:

Նախորդ շաբաթվանից մեկնարկել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների շաբաթօրյակները: Զեկուցվել է, որ սահմանվել է ժամակացույց վարչական շրջանների բակային տարածքներում  շաբաթօրյակների կազմակերպման համար: Քաղաքապետը  հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաեւ համատիրություններին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ ամենօրյա հսկողություն իրականացնել եւ հնարավորին սեղմ ժամկետում ավարատել բազմաբնակարն շենքերի պատերին եւ հենասյուներին փակցված հայտարարությունների մաքրումն ու արտաքին պատշաճ տեսքի ապահովումը: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում սահմանազատված վայրերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրումն ապահովելու ուղղությամբ:

Շարունակվում է հսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու, ինչպես նաեւ բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երեւան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված իրավախախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Ընթացքի մեջ են վերգետնյա 7  նոր անցումների կառուցման աշխատանքները: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար նորոգման աշխատանքներ են տարվում անցումների սալահատակները ասֆալտբետոնե ծածկույթով փոխարինելու համար` հնարավոր սառցակալումների եւ հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են նաեւ բակային տարածքներում գտնվող, սակայն չգործող ցայտաղբյուրների վերանորոգումը: Մի շարք ցայտաղբյուրներ արդեն վերագործարկվել եւ հանձնվել են բնակիչներին:

Շարունակվում է ամենօրյա հսկողություն իրականացվել հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Նախորդ երկու ամիսների ընթացքում տեխնիկապես անբավարար վիճակում գտնվելու պատճաով երթուղիներից դուրս են բերվել մի շարք մեքենաներ: Տրասնպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հունիս-հուլիս ամիսներին կայացել է 38 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ, որի արդյունքում հաղթել է 24 երթուղի:

Անդրադառնալով թափառող կենդանիների խնդրին եւ բնակչության կողմից բարձրացված դժգոհություններին ու անհանգստություններին` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել շուրջօրյա համակարգված աշխատանքը եւ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցառումները ապահովելու համար բնակչության անվտանգությունը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ շաբաթ եւ կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, որոնց շրջանակում մի շարք մարզաձեւերի առաջնություններն արդեն ավարտվել են:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Ե՞րբ է ավարտվելու Հյուսիսային պողոտայի վերանորոգումը. Բախշյանի հարցումը

Շատ լավ կլիներ, եթե քաղաքապետարանն առաջնորդվեր «ոտքդ մեկնիր քո վերմակի չափով» ժողովրդական իմաստուն ասացվածքով...

Օծություն Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցում

Այս եկեղեցին Աստծո տունն է, Աստծո հետ հանդիպելու վայրը, մարդկանց խղճի ձայնն է ու հոգու քնարը. մենք պետք է գանք այստեղ եւ մեր հոգիները բացենք Աստծո առաջ…

Ջուր չի լինելու Աջափնյակում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար…

«Ժողովուրդ». Նոր մանրամասներ Լեւիկ Խաչատրյանի բնակարանից կատարված գողությունից

Ըստ ամենայնի՝ նրանք խմբով են եղել, քանի որ չհրկիզվող պահարանը թեեւ չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել...

Երեւանի կանաչ տարածքները համալրվում են ծաղկային ձեւավորումներով

2014 թվականի մայրաքաղաքում նախատեսված է տեղադրել ծաղկային 112 կոմպոզիցիա...