News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում հուլիսի 30-ի երեկոյան հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սարգսյանը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մարզիկներն առաջին հերթին իրենք են իրենց առջեւ այդ խնդիրը դրել՝ լավ հասկանալով, որ օլիմպիադայում հաջողության հասնելը որքան էլ դժվար, բայց հնարավոր է:

Ամենակարեւորը, նախագահի խոսքով, այն է, որ մեր մարզիկները կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները՝ անկաշկանդ եւ ամբողջովին կենտրոնացած: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի մարզիկների հաջողությունները յուրատեսակ սխրանք են, որը նրանք պետք է ձգտեն կատարել՝ մեր ժողովրդին պարգեւելով ուրախության եւ հպարտության պահեր, այդպիսով նաեւ Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելով աշխարհում: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչեւ լոնդոնյան օլիմպիադան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն հնարավորը, որպեսզի մեր մարզիկները պատրաստ լինեն այսօրվա մրցելույթներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ