News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ամենաքննարկվող հեռուստաաստղ Քսենիա Սոբչակն իր Twitter-ում հաղորդել է, որ շնորհավորանքներ է ընդունում կարեւոր իրադարձության կապակցությամբ եւ հարսնացուի զգեստով սադրիչ նկար է տեղադրել:

«Այսօր իմ կյանքում կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, շնորհավորեք ինձ», - գրել է նա:

Քսենիա Սոբչակը վերջին ժամանակներս ավելի հասուն եւ խոհեմ է դարձել, շրջապատում կարծում են, որ այդ դրական ազդեցությունը  նրա նոր սիրեցյալը` ընդդիմադիր Իլյա Յաշինն է թողնում:

Շատերն իրոք կարծում են, որ հենց Յաշինն է այն տղամարդը, հանուն որի Քսենիան կարող է վերանայել ամուսնության եւ ընտանիքի վերաբերյալ իր հայացքները: Հեռուստահաղորդավարուհին ընդունում է դա եւ նշում, որ նոր ընկերոջ ազդեցության տակ է, բայց բնավ չի  տխրում այդ կապակցությամբ:

 Twitter-ի ընթերցողներն արդեն սկսել են Սոբչակին շնորհավորել նման նշանակալի իրադարձության կապակցությամբ: Սակայն համընդհանուր ուրախությունը երկար չի տեւել: Պարզվել է, Քսենիան նախկինի պես չի շտապում ամուսնանալ, իսկ հարսանեկան զգեստը հագել է Անդրեյ Մալախովի ամսագրում լուսանկարների համար, գրում է «Պապարացին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ