News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քրիս Բոխջալյանը Կապիտոլիումի բլրին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող իր «Ավազե դղյակի աղջիկները» գիրքը:

Շնորհանդեսի ժամանակ Բոխջալյանը բոլոր ցանկացողների գրքերը մակագրել է, հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Ինչպես հաղորդել էր «The Washington Post»-ը, Բոխջալյանի գիրքը ԱՄՆ-ի բեսթսելլերների ցուցակում չորրորդն է դարձել:

Շնորհանդեսին մասնակցել են կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահ Ֆրանկ Փալլոնեն, Դեւիդ Չիչելինեն եւ Ջեքի Սփայերը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը կնոջ հետ, ինչպես նաեւ Կոնգրեսի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտնել է, որ  «Ավազե դղյակի աղջիկները» գրքի նման գրքերը մեծացնում են Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի ժխտման քաղաքականության հետեւանքների մասին իրազեկվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ