News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 04
USD
478.57
EUR
534.56
RUB
7.7
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը միացել է խնդրագրին, որով պահանջվում է փորձագիտական եզրակացություն տալ Կալիֆոռնիայում ընդունված եւ դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքի վերաբերյալ: Օրենքն իրավունք է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում պահանջել ապահովագրական ընկերություններից:

Խնդրագրին իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ կազմակերպություններ, Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Կամալա Հարրիսը, Նեւադա, Միչիգան, Ռոդ-Այլենդ նահանգների դատախազները:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) իր երախտագիտությունն է հայտնել նահանգների գլխավոր դատախազներին, նաեւ դաշնային եւ տեղական օրենսդիրներին:

«Մենք վստահ ենք, որ կհաղթենք մեր պայքարում Munich Re ապահովագրական ընկերության դեմ, որը շարունակում է օգնել եւ աջակցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»,- ասել է ANCA-ի` կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը:

Նշենք, որ 2012 թվականի փետրվարի 23-ին, դատարանը, 12 դաշնային դատավորների կազմով, միաձայն որոշում կայացրեց, որ Կալիֆորնիայի օրենքը հակասահմանադրական է, քանի որ «այն խոչընդոտում է դաշնային կառավարության արտաքին քաղքաքականության բացառիկ իրավասությունը»: Հիմք ընդունելով «հազվադեպ կիրառվող» «մենաշնորհյալ ոլորտի» սկզբունքը` դատարանը վճռեց, որ 354.4-րդ բաժինը հակասահմանադրական է ոչ այն պատճառով, որ այն հակասում է դաշնային կառավարության կոնկրետ գործողություններին, այլ որ առնչվում է դաշնային բացառիկ պատասխանատվության մի ոլորտի, հատկապես արտաքին հարաբերությունների հետ:

2012 թվականի հունիսի 22-ին, «Փոլ Հեյստինգս» ՍՊԸ-ից Իգոր Տիմոֆեեւը` հայ հայցվորների դատապաշտպանը, խնդրեց ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայել գործը: Նա պնդեց, որ «սա հիանալի միջոց է արտաքին գործերի նախապատվության սկզբունքը» հստակեցնելու  համար եւ որ «Իններորդ շրջանի կողմից «ոլորտի նախապատվության սկզբունքի անհիմն ընդլայնումը…կվտանգի նահանգային իրավասության ավանդական ոլորտներին վերաբերող նահանգների բազմաթիվ օրենքներին»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Արթուր Բաղդասարյանը խոսեց «Նաիրիտից», որովհետեւ իրեն «խնդրել էին»
Օրերս Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ չեն կարողանում գտնել «Նաիրիտի» սեփականատիրոջը եւ դիմել է լրագրողներին՝ օգնելու համար...
Ուկրաինան բելառուսական ապրանքների վրա հատուկ մաքսատուրքեր է սահմանել
Ուկրաինան հատուկ մաքսատուրք եր է սահմանել Բելառուսի Հանրապետությունից ներմուծվող ապրանքների նկատամամբ՝ ի պատասխան…
Եվրամիությունը չի մարելու Ուկրաինայի պարտքերը ռուսական գազի դիմաց
ԵՄ-ն արդեն Ուկրաինային մակրոֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ տրամադրելով 600 մլն եվրո…
Վարչապետն ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ անդամներին
Վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը...
Վերլուծաբան. ԵՄ-ը անգիտակցաբար Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ է ներքաշվել
ԵՄ-ը այժմ հասկանում է, որ իրենց անհրաժեշտ է ամրապնդել արտաքին…
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում
Այս մասին նշվել է Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news