News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրիալահայ գործարար Հակոբ Աբուլաքյանն այսօր` օգոստոսի 7-ին Ստեփանակերտում հայտարարել է, որ խոսել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարությունների հետ եւ պատրաստակամություն հայտնել հարյուրից-հարյուր տաս սիրիահայ ընդունել իր հյուրանոցում: Գործարարը պատրաստ է շենքը տրամադրել եկողներին` միայն կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) վճարելու պայմանով:

Գործարարն ինքը ծագումով Հալեպից է, մինչեւ երեսունհինգ տարեկանը բնակվել է Սիրիայում, այնուհետեւ գնացել Ֆրանսիա եւ Ավստրալիա: Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմն Աբուլաքյանի մոտ մտահոգություններ է առաջացրել մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ, ինչն էլ առիթ է հանդիսացել նման առաջարկի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ