News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի ծառայությունների եւ բաժինների պետերի, միավորումների, զորամասերի եւ առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի հերթական նիստ, որը վարել է ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են բանակային ստորաբաժանումների կողմից մարտական հերթապահության կազմակերպման եւ առաջնային գծում իրականացվող ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակը: Օրակարգային հարցերի շուրջ ըստ ուղղությունների հանդես են եկել բանակի եւ զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները: Խորհրդակցությունն ամփոփեց եւ առաջիկա անելիքների շուրջ համապատասխան ցուցումներ է տվել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ