Օգոստոսի 9-ին, ժամը 00.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կամարիս-Գեղաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ց-150» մակնիշի ավտոմեքենան Ծովասար գյուղում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել հողամասերից մեկի քարե պարսպին եւ շրջվել:
Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 8-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» մակնիշի երկու միկրոավտոբուս, ինչի հետեւանքով երկու ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: