News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 5-ին ականի պայթյունի հետեւանքով ձախ ոտքի կրունկի շրջանում վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Արթուր Գեւորգյանի առողջական վիճակը միջին կայուն է, ինչը դրական միտում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Եթե նախկինում նրա վիճակը ծանր կայուն էր, ապա հիմա միջին կայուն է»,- ավելացրեց Սենոր Հասրաթյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 5-ին ժամը 13:25-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ականի պայթյունի հետեւանքով ձախ ոտքի կրունկի շրջանում վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Արթուր Սեյրանի Գեւորգյանը: Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ եւ ենթարկվել վիրահատության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ