News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Forbes-ի տվյալներով նշանավոր անձանց ցուցակում փոփ-աստղ Բեյոնսեն եւ նրա ամուսին` Ջեյ- Զին այս տարի ճանաչվել են ամենաբարձր վարձատրվող ասղային զույգը: Միասին նրանք վաստակել  են 78 միլիոն դոլար, ընդ որում Բեյոնսեն աստղային ռեփերից 2 միլիոնով ավելին է աշխատել:

Բեյոնսեն իր վերջին ալբոմի`«4»-ի, գովազդներից եւ սեփական օծանելիքի վաճառքից ստացված գումարով ընտանեկան բյուջե է մուտքագրել 40 միլիոն դոլար: Իսկ Ջեյ-Զին`38 միլիոն` «Watch the Throne» ալբոմի վաճառքից եւ Քանիե Ուեսթոնի հետ համատեղ շրջագայության արդյունքում:

Հեղինակավոր ցուցակում երկրորդ տեղում հայտնվել են ամերիկացի  ֆուտբոլիս Թոմ Բրեդին եւ բրազիլացի մոդել Ժիզել Բունդխեն, ովքեր այս տարվա ընթացքում վաստակել են 72 միլիոն դոլար: Անցյալ տարի աստղային զույգը այս նույն ցուցակում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը, հայտնում է Spletnik-ը:

Երրորդ տեղը Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմներին է պատկանում, ովքեր համատեղ վաստակել են 54 միլիոն դոլար, չորրորդ հորիզոնականում գտնվում են Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի զույգը` 45 միլիոն դոլարով:

Ամենաբարձր վարձատրությամբ աստղային զույգերի  հնգյակը եզրափակում  են ցուցակի «նորեկները»` Ուիլ եւ Ջադա-Փինքեթ Սմիթերը, ովքեր վաստակել են 40 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ